ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Վարքագիծը վաղ թե ուշ մերկացնում է իշխանության իրական էությունը

Վարքագիծը վաղ թե ուշ մերկացնում է իշխանության իրական էությունը
22.01.2026 | 16:22

Փաստը, որ սուտն ու մանիպուլյացիան իշխող վարչախմբի գործելաոճի հիմնական առանցքն են, ապացուցվել է հարյուրավոր անգամներ։ Սեփական խոսքից հրաժարվելն ու արված հայտարարությունից «կռուտիտ» լինելը Փաշինյանի և նրա թիմի հիմնական խաղաթուղթն է։

2025 թվականի դեկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն էթիկայի կանոնագիրք է ստեղծում՝ սեփական վարքը կառավարելու և գործողությունները կանոնակարգելու նպատակով։ Այդ կանոնագրքում ասվում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Նաև այս պատասխանատվությունը կրելով՝ ՔՊ վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին»։

Համաձայնեք, որ շարադրված է շատ գեղեցիկ ու տպավորիչ։

Ընդամենը մեկուկես ամիս անց անձամբ Փաշինյանը խախտեց սեփական «ուխտը» և նախօրեին խորհրդարանում հերթական ցինիկ ու անբռնազբոս վարքագիծը դրսևորեց՝ վիրավորելով ու գռեհկաբանություն բանեցնելով ընդդիմադիր պատգամավորների հարցապնդումներին։

Ահա խնդրեմ, թե ինչպիսի բառապաշար էր օգտագործում, օրինակ՝ Վեհափառի հասցեին հնչեցրեց «դուսպրծուկ» տերմինը, ավելի ուշ մարդկանց սպառնաց, թե՝ «գլուխներդ պատովն եք տվել», «ոտերդ կջարդենք», «դուրս մի տվեք, կրկնում եմ՝ դուրս մի տվեք»: Իր հերթին Միրզոյան Արոն «ողորմելի» անվանեց ՀՀ արտաքին գործերն իրականացրած նախարարներին։

Սա բնական էր ու կանխատեսելի, քանի որ Փաշինյան Նիկոլի նման էքսցենտրիկ ու անհավասարակշիռ տեսակը չէր կարող չխախտել ու «շողուլից» չընկնել․ նա ինքնատիրապետում չունի և ցանկացած ուղիղ ու ճշգրիտ ասված խոսքից հունից դուրս է գալիս՝ դառնալով անկառավարելի մի երևույթ։

Այս պատմությունը ցույց է տալիս վարչախմբի իրական դիմագիծը. նման նայիվ բարձրագոչ հայտարարությունները և գեղեցիկ ձևակերպումներն առաջին իսկ լուրջ փորձության պահին փլուզվեցին՝ քարը քարի վրա չմնալով: Ավելին, որքան էլ սրանք փորձեն դա փաթեթավորել գեղեցիկ կանոնագրքերով ու բարձրագոչ ձևակերպումներով, իրական վարքագիծը վաղ թե ուշ մերկացնում է իշխանության իրական էությունը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 128

Մեկնաբանություններ